Ուկրաինայի բնակչությունը 2100թ. կարող է հասնել 15 մլն-ի
2100 թվականին Ուկրաինայի բնակչությունը կարող է նվազել մինչև 15,3 միլիոն մարդ: Այդ մասին ասվում է 2024թ. աշխարհի բնակչության կանխատեսումների վերանայման մեջ, որը պատրաստվել է ՄԱԿ-ի քարտուղարության տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի կողմից։ ՄԱԿ-ի տվյալներով՝ 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ուկրաինայի բնակչությունը կազմել է 37,4 միլիոն մարդ։
Ըստ ՄԱԿ–ի՝ մինչև 2026 թվականը Ուկրաինայի բնակչությունը կաճի և կհասնի 39,7 միլիոնի, որից հետո երկրի բնակչության թիվը աստիճանաբար կսկսի նվազել։ Այսպիսով, 2100թ. բնակչությունը կարող է նվազել մինչև 15,3 միլիոն մարդ։