Ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին
Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները։
Գիշերը ռուսական հարվածներից Զապորոժիեի մարզում 2 մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել: Խարկովում հարվածների տակ են հայտնվել բազմաբնակարան շենք և ուսումնական հաստատություն:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրավիճակը հատկապես բարդ է Զապորոժիեի և Դնեպրի ուղղություններում: Նրա խոսքով՝ Starshield արբանյակային կապի տերմինալների արագության սահմանափակումների պատճառով Կիևը չի կարողանում խոցել ռուսական անօդաչուները:
Նա միևնույն ժամանակ հայտարարել է, որ ուկրաինական հարվածների պատճառով Ռուսաստանի նավթավերամշակման հզորությունների 55 տոկոսը դադարեցրել է աշխատանքը:
Ռուսական կողմը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին: Մինչև կեսօր երթևեկությունը սահմանափակվել է: Ազովում հարվածի տակ են հայտնվել արդյունաբերական օբյեկտներ: Կան վիրավորներ: Հարվածներ են գրանցվել Յարոսլավլում, Կրասնոդարի մարզում: Թիրախավորվել է նաև Մոսկվան:


