երկուշաբթի, նոյեմբեր 16
16 / 11 / 2026
Արևմուտքի հավակնությունները խանգարում են միջազգային հարաբերությունների արդար համակարգի կառուցմանը. Պուտին

Արևմուտքի հավակնությունները խանգարում են միջազգային հարաբերությունների արդար համակարգի կառուցմանը. Պուտին

Արևմտյան մի քանի երկրի հավակնությունները խանգարում են միջազգային հարաբերությունների արդար, ժողովրդավարական համակարգի կառուցմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Հանուն ազգերի ազատության» շարժման գլխավոր ասամբլեայի կազմակերպիչներին և մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ժամանակակից աշխարհն ապրում է չափազանց լուրջ փոփոխություններ։ Ավելի ու ավելի շատ երկրներ են հանդես գալիս միջազգային հարաբերությունների արդար, ժողովրդավարական համակարգի կառուցման օգտին, որը հիմնված է բազմաբևեռության և իրական իրավահավասարության սկզբունքների վրա։ Այս նպատակին հասնելու լուրջ խոչընդոտ են մնում արևմտյան մի շարք պետությունների նեոգաղութային հավակնությունները»,- ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հեռագրում։

Նախագահը նկատել է, որ նախկին մետրոպոլիաները, որոնք ժամանակին ստիպված են եղել հրաժարվել Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ժողովուրդների ուղղակի ճնշումից, նախկինի պես փորձում են պահպանել վերահսկողությունը այդ տարածաշրջանների երկրների տնտեսությունների նկատմամբ, միջամտել նրանց ներքին գործերին և ազդել նրանց արտաքին քաղաքականության վրա։

  • Կիսվել: