կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Թուրքիան Ադրբեջանում զորախու՞մբ է կազմավորում

Թուրքիան Ադրբեջանում զորախու՞մբ է կազմավորում

Թուրքական 3-րդ բանակի հրամանատար Շարաֆ Օնղայը Նախիջեւանում զորավարժություններից հետո գործուղվել է Բաքու: Ռուս մեկնաբան Կորկոդինովը կարծում է, որ նրա վրա է դրվել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողության ծրագրի ցամաքային զորքերի մասնակցության բաժնի մշակումը: Փաստացի դա նշանակում է, որ թուրք գեներալը ստանձնում է Արցախի դեմ պատերազմում ադրբեջանական ցամաքային զորքերի հրամանատարությունը: Կորկոդինովը գտնում է, որ Օնղայի հետ միաժամանակ Ադրբեջան են գործողվում թուրք այլ զինվորականներ, մասնավորապես՝ բրիգադային գեներալ Յուսել Օզելը, որ Դողուբայազետի մեքենայացված դիվիզիայի հրամանատարն է, հինգերորդ սահմանապահ գնդի հրամանատար գնդապետ Յիլմազ Դողանը, գավառական ժանդարմերիայի հրամանատար Մուստաֆա Օզդուրխանը եւ Իգդիրի ոստիկանապետ Հուսեյն Գելյուչեն: 

Ի՞նչ աղբյուրներից է տեղեկացված ռուս փորձագետը՝ հայտնի չէ: Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ Ադրբեջան է գործուղվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-մայոր Քայան: Նա պետք է զբաղվի ԱԹՍ կառավարման կենտրոնի ստեղծման հարցերով: Ամեն ինչից երեւում է, որ Թուրքիան Ադրբեջանում հարվածային զորախումբ է կազմավորում, որի առջեւ կդրվի Արցախը գրոհելու ռազմական խնդիր:

  • Կիսվել: