կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Երեւանում «Kia»-ն բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին. հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Երեւանում «Kia»-ն բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին. հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Մայիսի 18-ին, ժամը 11:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցից Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ։

Պարզվել է, որ Թևոսյան փողոցում «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա ռեստորանի պարսպին և բռնկվել․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով. այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

  • Կիսվել: