կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Վատիկանում մեկնարկել է Հռոմի Լևոն XIV Պապի գահակալության արարողությունը

Վատիկանում մեկնարկել է Հռոմի Լևոն XIV Պապի գահակալության արարողությունը

Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում, մեկնարկել է Հռոմի Լևոն XIV Պապի գահակալության արարողությունը:

Սուրբ պատարագից մեկ ժամ առաջ Լևոն XIV քահանայապետը Սուրբ Պետրոսի հրապարակ է դուրս եկել սպիտակ պապոմոբիլով՝ ողջունելով հավաքված հազարավոր հավատացյալներին:

Պատարագին, որը մեկնարկել է տեղի ժամանակով ժամը 10.00-ին, մասնակցում են մի շարք երկրների ղեկավարներ, քաղաքական գործիչներ: Հանդիսավոր արարողությանը մասնակցում են նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ու պետքարտուղար Մարկո Ռուբիոն: 

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ևս մասնակցում է Հռոմի Սրբազան քահանայապետի գահակալության արարողությանը:
 
Հիշեցնենք՝ Վատիկանում անցկացված կոնկլավի հերթական քվեարկության ժամանակ կաթոլիկ եկեղեցու 133 կարդինալները կարողացան համաձայնության գալ նոր Հռոմի պապի ընտրության հարցում:
 
Հռոմի նոր Պապն ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրեվոստն է, որն իր համար ընտրել է Լևոն XIV անունը:
 

  • Կիսվել: