կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Իրանը չի ընդունի իրեն խաղաղ միջուկային արդյունաբերության իրավունքից զրկելը. ԱԳ նախարար

Իրանը չի ընդունի իրեն խաղաղ միջուկային արդյունաբերության իրավունքից զրկելը. ԱԳ նախարար

Իրանը, որպես միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հետևողական մասնակից, որն անթույլատրելի է համարում միջուկային զենքի արտադրությունն ու կիրառումը, անընդունելի է համարում իրեն խաղաղ միջուկային արդյունաբերության իրավունքից զրկելը: 

Ինչպես փոխանցում է IRNA-ն, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՝ գիտնականների Պագուոշյան շարժման պատվիրակության հետ համատեղ նիստում: 

Արաղչին ընդգծել Է Իրանի կողմից իր օրինական իրավունքների իրացման անհրաժեշտությունը ՝ համաձայն միջուկային զենքի չտարածման պայմանագրի: 

Արտաքին գործերի նախարարը, վկայակոչելով ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների չորս փուլերը, հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին անդամակցության երկար ժամկետ ունեցող երկիր և Արևմտյան Ասիայում միջուկային զենքից ազատ գոտու ստեղծման նախաձեռնող, բարեխղճորեն ու վճռականորեն որոշում է կայացրել անուղղակի բանակցությունների մեջ մտնել ԱՄՆ-ի հետ և մինչ օրս հստակ ցուցադրել է իր հետևողականությունն ու վճռականությունը: 

«Իրանի Իսլամական Հանրապետությունը լիովին պատրաստ է իր՝ բացառապես խաղաղ նպատակով միջուկային ծրագրի նկատմամբ վստահության ամրապնդման միջոցառումներին։ Այդուհանդերձ, միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բոլոր մասնակից պետություններին տրամադրված միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման, ներառյալ՝ ուրանի հարստացման՝ իր ժողովրդի օրինական և անօտարելի իրավունքի հարցում Իրանը  չի կարող փոխզիջումների գնալ», - ընդգծել է նախարարը: 

 

  • Կիսվել: