երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Թուրք հասարակության 76.5%-ի կարծիքով, Ռայիսիի ուղղաթիռի կործանումն ուղղորդված էր

Թուրք հասարակության 76.5%-ի կարծիքով, Ռայիսիի ուղղաթիռի կործանումն ուղղորդված էր

Թուրքական «Areda Survey» հետազոտական ընկերությունը հուլիսի 5-ին Իրանում ամփոփվելիք նախագահական ընտրություններին ընդառաջ սոցհարցում է անցկացրել ուղղաթիռի կործանման հետևանքով մահացած Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան վերաբերյալ։

Ընդհանուր առմամբ 2.503 մարդու մասնակցությամբ անցկացված սոցհարցման արդյունքում պարզ է դարձել, որ մեծամասնության՝ 76.5 տոկոսի համոզմամբ, Ռայիսի մահը դժբախտ պատահար չի եղել, այլ՝ կազմակերպված ներքին և կամ արտաքին ուժերի կողմից:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։

  • Կիսվել: