Թրամփը հայտարարել է, որ անհամբեր սպասում է Վիսկոնսինում կայանալիք ազգային համագումարում իր ելույթին
ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ անհամբեր սպասում է այս շաբաթ Վիսկոնսինում կայանալիք Հանրապետականների ազգային համագումարում իր ելույթին։
«Այս պահին, առավել քան երբևէ, կարևոր է, որ մենք միասնական լինենք և ցույց տանք մեր՝ ամերիկացիների իրական բնավորությունը՝ մնալով ուժեղ և վճռական», - գրել է Թրամփը Truth Social-ում:
Ավելի վաղ Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձ էր կատարվել։ Գնդակը դիպել էր ականջին։ Կրակողը սպանվել էր Գաղտնի ծառայության գործակալների կողմից։ Բացի այդ, զոհվել էր հանրահավաքի մասնակիցներից մեկը, եւս մեկը, բացի Թրամփից, վիրավորվել էր։