կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Սպիտակ տան ղեկավարները մարդկայնությունից գաղափար չունեն. Ռոհանի

Սպիտակ տան ղեկավարները մարդկայնությունից գաղափար չունեն. Ռոհանի

ԻԻՀ նախագահը, անդրադառնալով կորոնավիրուսի պայմաններում Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի սահմանած կոշտ պատժամիջոցներիբն ասել է, որ Սպիտակ տան ղեկավարներն մարդկայնությունից գաղափար չունեն, գրում է parstoday.com-ը:

Շաբաթ օրը կայացած կորոնավիրուսի դեմ պայքարիա զգային շտաբի նիստում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում,  աշխարհը  ցույց տվեց իր իրական դեմքը: Նա հավելել է, որ այդ ժամանակ ոչ միայն չչեղարկվեցին հակաիրանական պատժամիջոցներն այլ նաև ԱՄՆ-ն թույլ չտվեց հաստատել 5 միլիարդ դոլար  վարկ ստանալու Իրանի դիմումը:

Ռոհանին հավելել է որ Իրանի ակտիվները գտնվում են բարեկամ երկրների բանկերում, սակայն  նրանք պատրաստ չեն ազատել գումարներն ԱՄՆ-ի ճնշումների պատճառով, ինչը աննախադեպ է:

Նա նշել է, որ կորոնավիրուսի ճգնաժամի սկզբում եվրոպական և ամերիկյան երկրներում մարդիկ շտապում էին խանութներ և դիմակներն օդանավակայաններում մի երկրից մյուսն էին փոխանցվում, հավելելով, որ Իրանում կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ խտրականություն չի եղել  էթնիկ պատկանելության, դավանանքի և նույնիսկ իրանցու և ոչ իրանցու միջև: 

 

  • Կիսվել: