կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Իրանն ու Չինաստանն ընդլայնում են համագործակցությունը

Իրանն ու Չինաստանն ընդլայնում են համագործակցությունը

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթար Հաշեմին և նրա չինացի գործընկեր Լի Լեչենգը  եկինում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ընդգծել են երկու երկրների միջև տեխնոլոգիական համագործակցության ամրապնդման կարևորությունը, տեղեկացնում է IRNA-ն:

Նշվում է, որ նախարարներն ընդգծել են երկկողմ համագործակցության ընդլայնումը, մասնավորապես՝ արհեստական ​​բանականության, արդյունաբերական խելացիացման, կապի ենթակառուցվածքների զարգացման և մարդկային ռեսուրսների վերապատրաստման ոլորտներում։

Հաշեմին Չինաստանը բնութագրել է որպես Իրանի ռազմավարական գործընկեր և դաշնակից՝ ընդգծելով կապերի խորացման անհրաժեշտությունը 2024 թվականի հոկտեմբերի 22-ից 24-ը Ռուսաստանի Կազան քաղաքում կայացած գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդների հանդիպումից հետո։

Լի Լեչենգն էլ ընդգծել է չին-իրանական պատմական և բարեկամական հարաբերությունները՝ Իրանին անվանելով տարածաշրջանային ամենակարևոր գործընկերներից մեկը։

 

  • Կիսվել: