երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
ՇՀԿ անդամ երկրները վերահաստատել են իրենց աջակցությունը Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

ՇՀԿ անդամ երկրները վերահաստատել են իրենց աջակցությունը Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները վերահաստատել են իրենց աջակցությունը Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, հանդես են գալիս դիվանագիտական միջոցներով կարգավորման օգտին: Հռչակագրի համապատասխան տեքստը հրապարակված է Կրեմլի կայքում։

«Անդամ պետությունները, վերահաստատելով իրենց աջակցությունն Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, հանդես են գալիս հակամարտության բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով կարգավորման օգտին: Այս առնչությամբ նրանք ողջունում են բոլոր ջանքերն՝ ուղղված տարածաշրջանում իրադրության ապաէսկալացմանը»,- նշված է հռչակագրում:

  • Կիսվել: