երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Սերգեյ Միրոնովը հավանական է համարում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը

Սերգեյ Միրոնովը հավանական է համարում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը

ՌԴ «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը կարծում է, որ կրակի դադարեցումից հետո Լեռնային Ղարաբաղում կարող են տեղակայվել ռուս խաղաղապահներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Իմ կողմից ավելացնեմ՝ ցավոք, մենք տեսնում ենք, որ արտաքին ուժերը, այստեղ շատ հեշտ կարելի է գուշակել, որ ինչ-որ վերացական ուժեր չեն, այլ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան բացահայտ նպաստում է այս հակամարտության, հնացած հակամարտության զարգացմանը: Կարծում եմ՝ հավանաբար Ռուսաստանի Դաշնության կողմից խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտություն կլինի»,- հայտնել է ռուս քաղաքական գործիչը:

  • Կիսվել: