Ադրբեջանը պատրաստ է շարունակել ՀՀ-ի հետ երկկողմ երկխոսությունը՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցերի շուրջ. Մամեդով
Ադրբեջանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ երկկողմ երկխոսությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցերի շուրջ: Այս մասին Լյուքսեմբուրգում Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 134-րդ նստաշրջանի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
Նա կրկին ընդգծել է, որ խաղաղության հաստատման մասին համաձայնագրի տեքստի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն է՝ այսպես սկոչված «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները վերացնելու նպատակով»:
Բացի դրանից՝ Մամեդովը խոսել է նաևէ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտության մասին: