ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում․ Ուշակով

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում․ Ուշակով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
 
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը կանդրադառնան Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտմանը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում համագործակցությանը։
 
«Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցությանը՝ միաժամանակ ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցությունից մեծ օգուտներ ստանալով։ Այս հարցը պետք է ինչ-որ կերպ կարգավորել»,- ասել է Ուշակովը։
 
Ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ կլինի նաև Հայաստանում վերջին ձերբակալություններին։ Նրա խոսքով՝ խոսքը նաև այն ընդդիմադիր գործիչների մասին է, որոնք հանդես են եկել Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ակտիվացման օգտին։ Ուշակովը նշել է, որ այդ իրավիճակը մտահոգում է Ռուսաստանի ղեկավարությանը։
 
ՇՀԿ գագաթնաժողովը Բիշքեկում կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։
 

  • Կիսվել: