կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ռուսաստանը բացել է սահմանը Ցխինվալիի հետ

Ռուսաստանը բացել է սահմանը Ցխինվալիի հետ

Ռուսաստանը Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանի հետ բացել է սահմանը. Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները, գրում է «Ալիք մեդիան»։

Նրանց տեղեկատվությամբ՝ «սահմանը բացելու» մասին հրամանը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Միշուստինը:

Հիշեցնենք՝ Ռուսաստանն օկուպացված Ցխինվալիի համար սահմանը փակել էր ապրիլի 13-ին՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով:

  • Կիսվել: