շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Եվրոպացի առաջնորդները գիտակցում են, որ անհրաժեշտ է խոսել Թբիլիսիի հետ. Կոբախիձե

Եվրոպացի առաջնորդները գիտակցում են, որ անհրաժեշտ է խոսել Թբիլիսիի հետ. Կոբախիձե

Եվրոպացի առաջնորդները գիտակցում են, որ անհրաժեշտ է խոսել Թբիլիսիի, վրացական կառավարության ղեկավարների հետ։ Այս մասին Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, տեղեկացնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:

Նա, մասնավորապես, ասել է. «Ինչպես գիտեք, հաղորդակցության մեջ որոշակի սահմանափակումներ կային, և, ինչպես տեսնում եք, մեր եվրոպացի գործընկերները կարոտում էին Վրաստանի հետ հարաբերությունները։ Իրականում բոլորը պետք է գիտակցեն, որ Վրաստանը շատ կարևոր դեր է խաղում Եվրոպայի, մասնավորապես՝ Եվրամիության համար, մեր դերը տարածաշրջանում շատ կարևոր է։ Դրա հիման վրա, վերջին հաշվով, բոլորը գիտակցում են, որ անհրաժեշտ է խոսել Վրաստանի հետ, վրացական կառավարության ղեկավարների հետ։ Եվ, հավանաբար, դա արտահայտվում է նրանով, որ նախաձեռնությունները հաճախ գալիս էին եվրոպացի առաջնորդներից»։

Վրաստանի վարչապետը նշել է, որ գագաթնաժողովում հնարավորություն է ունեցել խոսելու մոտ 30 քաղաքական առաջնորդների հետ, իսկ կլոր սեղանի ժամանակ ընդգծել է «Վրաստանի նկատմամբ անարդարություններից մի քանիսը փոխելու անհրաժեշտությունը»։

  • Կիսվել: