ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
Ռուսաստանն ու Իրանը շահագրգռված են «3+3» հարթակի շրջանակում մոտեցումների համակարգման շարունակմամբ

Ռուսաստանն ու Իրանը շահագրգռված են «3+3» հարթակի շրջանակում մոտեցումների համակարգման շարունակմամբ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մեհդի Սոբհանիի հետ։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։

Զրույցի ընթացքում տեղի է ունեցել կարծիքների արդյունավետ փոխանակում մի շարք արդիական երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ՝ շեշտադրելով իրավիճակը Հարավային Կովկասում։

Արտահայտվել է փոխադարձ շահագրգռվածություն Մոսկվայի և Թեհրանի մոտեցումների սերտ համակարգման շարունակման հարցում՝ տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի շրջանակում (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան + Ռուսաստան, Իրան, Թուրքիա)։

Հաստատվել է երկու կողմերի պատրաստակամությունը տարածաշրջանում համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման նկատմամբ՝ առաջին հերթին կապված «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հետ։

  • Կիսվել: