Ռուսաստանն արգելել է բենզինի արտահանումը մինչև տարեվերջ
Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է բենզինի արտահանման արգելքը մինչև այս տարվա վերջ։ Այս մասին նշված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է The Moscow Times-ը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Որոշումն ընդունվել է վառելիքի շուկայում կայուն իրավիճակը պահպանելու համար՝ շարունակվող սեզոնային պահանջարկի և նավթավերամշակման գործարաններում իրականացվող պլանային վերանորոգման ժամանակահատվածում»:
Ինչպես նշվում է՝ սահմանափակումը չի տարածվի միջազգային միջկառավարական համաձայնագրերով, այդ թվում՝ ԵՏՄ երկրների հետ, քաղաքացիների կողմից անձնական օգտագործման համար արտահանվող վառելիքի, ինչպես նաև միջազգային մարդասիրական օգնություն տրամադրելու համար նախատեսված բենզինի մատակարարումների վրա։