ԵՀ-ն առաջարկում է արգելել «Հյուսիսային հոսք» գազատարների հետ կապված ցանկացած գործարք՝ որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մաս
Եվրահանձնաժողովն առաջարկում է արգելել «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների հետ կապված ցանկացած գործարք՝ որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի մաս: Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ասել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը, տեղեկացնում է Deutshe welle-ը:
Նշվում է, որ, ըստ այդմ, ԵՄ ոչ մի օպերատոր չի կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցել այդ նախագծերին:
Բացի դրանից, առաջարկվում է ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառել ռուսական «ստվերային նավատորմի» ևս 77 տանկեր, ինչի արդյունքում սահմանափակումների ենթակա նավերի ընդհանուր թիվը կգերազանցի 400 միավորը։
Նոր փաթեթը ներառում է նաև պատժամիջոցներ Ռուսաստանի ևս 22 բանկերի (անջատում SWIFT համակարգից) և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (РПФИ) դեմ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների մասնակից Կիրիլ Դմիտրիևի գլխավորությամբ։
Պատժամիջոցների ցանկում կավելանան ևս 22 ռուսական և արտասահմանյան ընկերություններ, որոնք աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի զինված ուժերին։ Դրանց թվում են ձեռնարկություններ նաև Բելառուսից և Չինաստանից։
Նշենք, որ պատժամիջոցները սահմանվում են Ռուսաստանի դեմ ուկրաինական պատերազմի համար: