ՌԴ ՊՆ-ն հայտնել է ԴԺՀ «Վիյեմկա» երկաթուղային կայարանը և Արտեմովո բնակավայրը վերահսկողության տակ վերցնելու մասին
Ռուսաստանի Պաշտպանությունը հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության «Վիյեմկա» երկաթուղային կայարանը և Արտեմովո բնակավայրն իրենց վերահսկողության տակ վերցնելու մասին:
Նշվում է, որ զորքերի «Յուժնի» խմբավորման ստորաբաժանումները բարելավել են մարտավարական վիճակը՝ վերահսկողության տակ վերցնելով կայարանը, ինչպես նաև պարտության են մատնել հակառակորդի մի քանի բրիգադների։
Ինչպես հաղորդվում է՝ հարվածներ են հասցվել Ուկրաինայի տարածքային պաշտպանության 116-րդ բրիգադի դիրքերին Կոնստանտինովկա, Չասով Յար, Ելիզավետովկա, Կուչերով Յար և Ռազլիվ բնակավայրերի շրջաններում։
ՌԴ ՊՆ-ն նաև հաղորդագրություններ է տարածել Կուրսկի մարզ ներթափանցած ուկրաինական ուժերի տեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման մասին։