կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
ՌԴ նախագահը հստակ ասել է՝ Կուրսկի շրջանի տարածք ներխուժելու փորձերից հետո Կիևի հետ բանակցության մասին խոսք լինել չի կարող. Լավրով

ՌԴ նախագահը հստակ ասել է՝ Կուրսկի շրջանի տարածք ներխուժելու փորձերից հետո Կիևի հետ բանակցության մասին խոսք լինել չի կարող. Լավրով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ ասել է, որ Կուրսկի շրջանի տարածք ներխուժելու փորձերից հետո Կիևի հետ որևէ բանակցության մասին խոսք լինել չի կարող։ Այս մասին ասել է Ռուսաստնի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նախագահն այդ մասին շատ հստակ ասել է, որ այն բանից հետո, երբ սկսվեցին հարձակումները Կուրսկի շրջանի վրա, և նույնիսկ ոչ թե հարձակումները, այլ ներխուժումը Կուրսկի շրջանի տարածք, որևէ բանակցության մասին խոսք լինել չի կարող:

Նախագահը նաև շատ կարևոր արտահայտություն է ասել, որին ես կցանկանայի ուշադրություն հրավիրել, որ մենք, անշուշտ, մի փոքր ավելի ուշ գնահատական կտանք այս իրավիճակին»:

 

  • Կիսվել: