երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. Կիևում պայթյուններ են որոտացել, վնասվել է մանկական հիվանդանոց. կան զոհեր

ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. Կիևում պայթյուններ են որոտացել, վնասվել է մանկական հիվանդանոց. կան զոհեր

Ռուսական զորքերը հուլիսի 8-ի առավոտյան զանգվածային հրթիռային հարված են հասցրել Ուկրաինային, այդ թվում հրթիռների կիրառմամբ, որոնք արձակվել են «Կինժալ» համալիրից:

Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի ԶՈւ Օդուժի հրամանատարությունը՝ հայտնելով, որ ամբողջ Ուկրաինայում հայտարարված է օդային տագնապ։

Նշվում է, որ պայթյուններ են լսվել Կիևում, Կրիվոյ Ռոգում, Դնեպրում։

Կիեւի ռազմական վարչությունում տեղեկացրել են, որ Սոլոմենսկի շրջանում վնասվել է օֆիսային շենք, Գոլոսեեւյան շրջանում բեկորներն ընկել են բնակելի տան մոտ, Դնեպրի շրջանում տեղի է ունեցել հրդեհ բնակելի կառույցում, Դարնիցայում վնասվել է մասնավոր տուն, Դեսնյանսկում այրվել է մի տուն։

Ինչպես հայտնել է УНИАН-ը՝ Կիեւում այրվել է բազմահարկ շենք։ Խոցվել է մանկական բուժական հաստատության շենքերից մեկը, տեղեկացրել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Կիևի իշխանությունները հայտնել են 5 զոհի մասին։

  • Կիսվել: