ՌԴ ԱԴԾ-ն կանխել է «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա ահաբեկչության փորձը. մանրամասներ
ՌԴ ԱԴԾ-ն կանխել է Մուրմանսկում ռուսական միակ՝ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա ահաբեկչություն իրականացնելու ուկրաինական հատուկ ծառայությունների փորձը, հայտնում է ՌԴ ԱԴԾ Կենտրոնական կոմիտեն:
Նշվում է, որ 2024 թվականի մարտին ավիակրի վրա զինվորական ծառայություն անցնող Ռուսաստանի քաղաքացու հետ ինտերնետ-մեսինջերների միջոցով կապվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակիցը, որը ներկայացել է որպես «Օլեգ»։
Հեռախոսազրույցների ընթացքում նա օգտագործել է հոգեբանական ազդեցության մեթոդներ. խոստացել է ապահովել կեղծ փաստաթղթերով արտերկիր մեկնել, խոշոր պարգևատրում, սպառնացել է քրեական պատասխանատվությամբ` Ուկրաինայի զինված ուժերի ֆինանսավորման համար շինծու հիմքերով, այդ կերպ համոզել է զինծառայողին ահաբեկչություն իրականացնել ռազմանավի վրա։
Սպան դիմել է անվտանգության մարմիններին, ինչից հետո նրանց լիակատար վերահսկողության ներքո, օպերատիվ խաղի շրջանակներում, հետագա միջոցառումներ են իրականացվել «Օլեգի» անօրինական գործունեությունն արձանագրելու և Կիևի ռեժիմի հնարավոր գործակալներին և հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: