Քուվեյթի օդանավակայանն իրական հարձակման հետևանքով փակվել է
Քուվեյթի պաշտպանության նախարարության խոսնակ, բրիգադի գեներալ Սաուդ Աբդ ալ-Ազիզ ալ-Օթայբին դատապարտել է երկրի վրա Իրանի կողմից հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակումները, որոնց հետևանքով մարդիկ են վիրավորել, և փակվել է Քուվեյթի միջազգային օդանավակայանը։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Խոսնակը հարձակումները որակել է որպես «իրանական հանցավոր ագրեսիա, որը հանգեցրել է շենքին զգալի նյութական վնասների և վիրավորների»։
Դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում վիրավոր անձանց թվի մասին։
Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարել է, որ օդանավակայանի չվերթերը դադարեցվել են, իսկ մյուսները կուղղորդվեն այլընտրանքային օդանավակայաններ՝ մինչև հետագա ծանուցում։
Հարձակումը տեղի է ունեցել միջազգային օդանավակայանի T1 շենքի վրա։
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հունիսի 3-ին ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել տարածաշրջանային հարևանների ուղղությամբ, որոնք, սակայն, չեն հասել իրենց նշանակետերին։ Հաղորդագրության համաձայն՝ Քուվեյթի վրա արձակված երկու իրանական հրթիռներն ընկել են ճանապարհին, իսկ Բահրեյնի ուղղությամբ արձակված երեք հրթիռներն անմիջապես խոցվել են ԱՄՆ-ի և Բահրեյնի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։



