երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Պուտինն ԱՄՆ-ի հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնել

Պուտինն ԱՄՆ-ի հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնել

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության։ Այս մասին ՇՀԿ գագաթնաժողովի արդյունքներով ռուսական ԶԼՄ-ների հետ հարցազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ից ազդանշաններ կան ռազմավարական կայունության շուրջ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին, բայց հետո դրանք անհետանում են և սկսում են խոսել վերացական թեմաների շուրջ:

«Սպասենք նոր վարչակազմի ձևավորմանը և հասկանանք, թե որոնք են նրա ծրագրերն ու նախապատվությունները, ևս մեկ անգամ ուզում եմ կրկնել՝ մենք պատրաստ ենք դրան»,-ասել է ՌԴ նախագահը:

  • Կիսվել: