շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Պետք է պատրաստ լինենք մյուս համավարակներին․ ԵԽ ղեկավար

Պետք է պատրաստ լինենք մյուս համավարակներին․ ԵԽ ղեկավար

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հռոմում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի առաջին օրը կոչ է արել պատրաստվել հաջորդ համավարակներին, հայտնում է Ria.ru-ն։

«Մենք պետք է պատրաստ լինենք մյուս համավարակներին: Լայն աջակցություն ունեցող համաձայնագիրը համավարակների վերաբերյալ թույլ կտա մեզ ամրապնդել միջազգային համագործակցությունը»,- ասել է Միշելը:

Շառլ Միշելը կարևորել է նաև Աֆրիկայում պատվաստանյութերի արտադրություն սկսելը, ինչպես նաև տնտեսական խնդիրների հետ բախվող երկրներին աջակցության տրամադրելը։

  • Կիսվել: