Իրանի հարավ-արևելքում գտնվող Իրանշեհրի օդանավակայանում պայթյուններ են որոտացել
Մի քանի պայթյուն է որոտացել Իրանի հարավ-արևելքում՝ Սիստան և Բելուջիստան նահանգի Իրանշեհր քաղաքի օդանավակայանի շրջանում, հաղորդում է Mehr-ը:
Նախնական տվյալներով՝ պայթյունները գրանցվել են օդանավակայանի տերմինալի շենքի և թռիչքուղու շրջանում:
Այս պահին պաշտոնական մարմինները չեն հայտնել պատահարի բնույթի, հնարավոր ավերածությունների կամ տուժածների առկայության մասին:
Մանրամասները ճշտվում են


