Քննչականի պետը ՊՊԾ պետին է պարգևատրել․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը հայտնում է, որ ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանը հունիսի 23-ին պարգևատրվել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի կողմից։ Տեղեկությունը ստացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։
Ըստ աղբյուրի՝ Պողոսյանը նրան նվիրել է AWI 2496 ապրանքանիշի, ոսկյա ծածկույթով և բնական կաշվե գոտիով ճապոնական ժամացույց, որի արժեքը 92 հազար դրամ է։ Նվերը տրվել է Քննչական կոմիտեի գործունեությանը օժանդակելու և ՊՊԾ կազմավորման տոնի կապակցությամբ։



