Թրամփը հայտնել է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ օդուժի բազայում նախագահական նոր օդանավը տեսնելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ Թուրքիայից Միացյալ Նահանգներ վերադառնալու ճանապարհին այցելել է Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի Mildenhall ավիաբազա, որտեղ հանդիպել է զինծառայողների հետ և զննել նոր ինքնաթիռը, որը նախատեսված է որպես ԱՄՆ նախագահի ապագա Air Force One օդանավ օգտագործվելու համար:
Հրապարակման մեջ Թրամփը նշել է, որ ինքնաթիռը նախապես ուղարկվել էր բազա՝ զինծառայողների խնդրանքով, որոնք ցանկանում էին այն տեսնել:


