ԻՀՊԿ-ն հայտնել է տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաների դեմ հարվածները ընդլայնելու պատրաստակամության մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից ագրեսիայի շարունակման դեպքում կընդլայնի տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաների դեմ հարվածները։ Այս մասին հուլիսի 9-ին հայտնել է իրանական պետական IRIB հեռառադիոընկերությունը։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացնում է ամերիկյան բանակին, որ ագրեսիայի կրկնվելու դեպքում մեր ջախջախիչ պատասխան միջոցները կտարածվեն տարածաշրջանում գտնվող ամերիկյան այլ ռազմաբազաների վրա», — ասված է Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ նաև նշվում է, որ պատասխան գործողության ընթացքում հարվածներ են հասցվել Քուվեյթում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ենթակառուցվածքներին և օբյեկտներին։



