երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Պատասխան քայլ իսրայելական ավիահարվածին. «Հեզբոլլահ»-ը 200 հրթիռ և պայթուցիկներով լի բազմաթիվ ԱԹՍ-ներ է արձակել ՑԱԽԱԼ-ի բազաների ուղղությամբ

Պատասխան քայլ իսրայելական ավիահարվածին. «Հեզբոլլահ»-ը 200 հրթիռ և պայթուցիկներով լի բազմաթիվ ԱԹՍ-ներ է արձակել ՑԱԽԱԼ-ի բազաների ուղղությամբ

Լիբանանյան «Հեզբոլլահ»-ը 200 հրթիռ և պայթուցիկներով լի բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ-ի բազաների ուղղությամբ: Այս մասին հայտնել են խմբավորման պաշտոնյաները՝ այն անվանելով պատասխան քայլ իսրայելական ավիահարվածին, որի հետևանքով հուլիսի 3-ին սպանվել է իրենց առաջնորդներից մեկը:

Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ Իսրայելի զինվորականները հաստատել են հարձակումը հարևան երկրի տարածքից։ Իսրայելի հյուսիսում գտնվող մի քանի շրջանում օդային տագնապ է հայտարարվել։ Գրանցվել են ուղիղ հարվածներ, կան տուժածներ, զանգվածային հրետակոծությունների հետևանքով Իսրայելի հյուսիսային մի շարք վայրերում հրդեհներ են բռնկվել:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մի քանի հրթիռ և անօդաչու թռչող սարք են խոցել, պատասխան հարված են հասցրել Լիբանանի հարավում տեղակայված «Հեզբոլլահ»-ի թիրախներին:

  • Կիսվել: