Օրբանը շարունակում է իր անակնկալ այցերը․ հաջորդ կանգառը Պեկինն է
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Կիև, Մոսկվա, օկոպացված Շուշի կատարած այցերից հետո ուղևորվում է Պեկին: Չինաստանում նա հանդիպում կունենա Սի Ծինպինի հետ։
Սպասվում է, որ Օրբանը Չինաստան կժամանի երկուշաբթի առավոտյան։
Պաշտոնապես դեռ չեն հաստատել այդ տեղեկությունը։
Նշենք՝ դեռ հուլիսի 6-ին Հունգարիայի վարչապետը հայտարարել էր հուլիսի 8-ին սպասվող անակնկալ և անսպասելի հանդիպումների մասին՝ չբացահայտելով մանրամասները: