Օրբանը ԵՄ-ին կոչ է արել վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Bild
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նամակ է գրել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին՝ իր «խաղաղապահ» շրջագայությունից հետո։ Ի թիվս այլ հարցերի, նա առաջարկել է ԵՄ-ին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Նամակում Օրբանը տվել է իր «կարճ գնահատականը» Ուկրաինայի, Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի առաջնորդների և Դոնալդ Թրամփի հետ վերջին բանակցությունների վերաբերյալ։
«Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ռազմական հակամարտության ինտենսիվությունը մոտ ապագայում արմատապես կավելանա»,- ասել է նա։
Իր նամակում Օրբանը ԵՄ-ին կոչ է անում բանակցել Չինաստանի հետ «խաղաղության կոնֆերանսի» շուրջ, վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։