շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Նյու Յորքի ինստիտուտը հավաքել է փաստեր Արցախում ռազմական հանցագործություննեի մասին

Նյու Յորքի ինստիտուտը հավաքել է փաստեր Արցախում ռազմական հանցագործություննեի մասին

Նյու Յորքի Կոլումբիա համալսարանին կից Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտը Արցախում ռազմական հանցագործությունների մասին փաստերի մի ամբողջ դոսյե է հավաքել: Այս մասին հայտնում է Բաղրամյան 26-ի տելեգրամյան ալիքը: 

Այդ թղթապանակում հավաքված են տեղեկություններ՝ հակամարտության գոտի մուտք գործած կոնկրետ անձանց մասին, այդ թվում՝

1. Թուրքիայի կողմից հավաքագրված և աջակցվող վարձկանների առաջնորդներ,

2. Թուրք հրամանատարներ, որ վերահսկել են ռազմական գործողությունները և հրահանգներ տվել,

3. Ադրբեջանցի զինվորականներ, որ ղեկավարել են վարձկաններին ու զինվորներին:

Փաստերին կից՝ խոսվում է նաև այդ խմբերի միջև կապի մասին:

  • Կիսվել: