երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
ՆԱՏՕ-ի նպատակը Ռուսաստանին ճնշելն է. դա լուրջ սպառնալիք է ՌԴ ազգային անվտանգության համար․ Պեսկով

ՆԱՏՕ-ի նպատակը Ռուսաստանին ճնշելն է. դա լուրջ սպառնալիք է ՌԴ ազգային անվտանգության համար․ Պեսկով

ՆԱՏՕ-ի նպատակը Ռուսաստանին ճնշելն է. դա շատ լուրջ սպառնալիք է ՌԴ ազգային անվտանգության համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները:

«Ակնհայտ է, որ դաշինքի գլխավոր նպատակներից մեկը Ռուսաստանին ճնշելն է, ռազմավարական պարտություն հասցնելը։ Դա մեզ պարտավորեցնում է շատ խոր վերլուծել ընդունված որոշումները, կայացած քննարկումները, շատ ուշադիր վերլուծել ընդունված հռչակագրի տեքստը։ Դա շատ լուրջ սպառնալիք է մեր երկրի ազգային անվտանգության համար»,- ասել է Պեսկովը ճեպազրույցի ընթացքում։

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն իր հերթին նշել է՝ «դաշինքի երկրների ղեկավարները համառում են իրենց մոլորություններում և դրա համար կպատժվեն»։

«Ափսոսանք է առաջացնում այն, որ դաշինքը ոչ մի օրակարգ չունի՝ բացի այն խնդրից, որը կապված է սեփական գերիշխանության կամ աշխարհում գերիշխելու հավակնության հետ»,- ասել է Ռյաբկովը:

  • Կիսվել: