երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Նախագահական ընտրությունների մրցակիցներն իմ եղբայրներն են. Իրանի նորընտիր նախագահ

Նախագահական ընտրությունների մրցակիցներն իմ եղբայրներն են. Իրանի նորընտիր նախագահ

Նախագահական ընտրությունների մրցակիցներն իմ եղբայրներն են։ Այդ մասին հայտարարել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Ըստ Nour News-ի՝ Փեզեշքիանը հայտնել է նրանց հետ համագործակցելու մտադրության և նրանց Իրանի զարգացման գործում ներգրավելու մասին։  

«Բարեկամության ձեռքը մեկնելու եմ բոլորին»,- վստահեցրել է նա։

Հիշեցնենք, որ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Պեզեշքիանը ստացել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։

  • Կիսվել: