Նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են․ Կարմիր մահիկի ընկերության ղեկավար
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են, հայտնել Է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը:
«Նշաններ չկան, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռում գտնվողներից որեւէ մեկը ողջ է», - նրա խոսքը մեջբերում է Press TV հեռուստաալիքը:
Իրանական ԶԼՄ-ները մայիսի 19–ին հաղորդել են, որ Ռայիսիին և երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Փրկարարների թիմերը ժամանել են արտակարգ պատահարի վայր և իրականացնում են նրա որոնողական աշխատանքները: