ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Նովոռոսիյսկի նավահանգստի մոտ դրոնները հարձակվել են թուրքական դրոշով նավարկող բեռնանավի վրա. աղբյուր

Նովոռոսիյսկի նավահանգստի մոտ դրոնները հարձակվել են թուրքական դրոշով նավարկող բեռնանավի վրա. աղբյուր

Նովոռոսիյսկի նավահանգստի մոտ դրոնները հարձակվել են թուրքական դրոշով նավարկող բեռնանավի վրա, տեղեկացնում է Haberdenızde.com ծովային տեղեկատվության պորտալը։
 
Աղբյուրը, մասնավորապես, հայտնում է. «Թուրքական դրոշով նավարկող «MV Güllük» բեռնանավը ՌԴ Նովոռոսիյսկի նավահանգստի ափերի մոտ ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման։ Նավի անձնակազմի կեցության համար նախատեսված հատվածին հասցված հարվածի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն հայտնի է, որ պատճառված վնասը գնահատելու և նավը վերանորոգելու համար այն կտեղափոխվի նավաշինարան»:
Իր հերթին Նավերի երթևեկության համակարգի կարգավորիչ «Gemi Trafık»-ը X սոցիալական ցանցում հայտնել է, որ թուրքական նավի վրա հարձակման պատասխանատուն ուկրաինական կողմն է:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր Սև ծովում թուրքական բեռնանավի վրա (ռոլկեր) ևս մեկ հարձակման մասին: Այն Ռուսաստան միրգ ու բանջարեղեն էր տեղափոխում թուրքական Սամսունից և հարձակման էր ենթարկվել օգոստոսի 4-ին՝ Նովոռոսիյսկից 55 կմ հեռավորության վրա:

  • Կիսվել: