Չեռնոգորիայում 9 հայ շախմատիստ մասնակցում է Եվրոպայի պատանեկան առաջնությանը
Հայաստանի 9 պատանի շախմատիստներն առաջին հաղթանակներն են տարել Մոնտենեգրոյում մեկնարկած շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Պատանեկան մրցաշարի առաջին փուլը հաղթանակով են սկսել միջազգային վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը, Վահե Սուքիասյանը, Ալեքս Սահակյանը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետներ Ռուդոլֆ Փաշիկյանն ու Մանվել Առաքելյանը:
Աղջիկների առաջնությունում հաղթանակ են տարել կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը և Անգելինա Միրաքյանը:
Նշենք, որ Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 6-ին և կավարտվի 15-ին:



