Լեհաստանը կաջակցի ՀՀ-ին ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ճանապարհին. Սիկորսկին՝ Միրզոյանին
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին սոցցանցի իր էջում շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։
«Շնորհավորում եմ Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն։ Լեհաստանը կշարունակի աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և Եվրոպական միության հետ սերտ համագործակցությունը խորացնելու ճանապարհին»,- գրել է Լեհաստանի ԱԳ նախարարը։


