«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել ասորի ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)
Օգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։
««Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Գևորգյանը և ազգությամբ ասորի պատգամավոր Արման Ավչյանը օգոստոսի 7-ին ծաղկեպսակ են դրել Օսմանյան կայսրության կողմից իրականացված ասորի ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին։
Հիշողությունը պարտավորեցնում է կանխել նման ոճրագործությունների կրկնությունը»։


