Մոսկվայի վրա ԱԹՍ-ի hարձակման հետևանքով վնաuվել է նավթավերամշակման գործարանը
Մոսկվայի նավթավերամշակման գործարանը վնասվել է Մոսկվայի վրա շարունակվող անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Տուժածներ չկան, հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Վերջին մեկ օրվա ընթացքում շարունակվում է թշնամական անօդաչուների հարձակումը Մոսկվայի վրա։ Անօդաչուներից մեկը վնասել է ՄՆՎԳ-ի օբյեկտը։ Տուժածներ չկան։ Արտակարգ ծառայությունները աշխատում են դեպքի վայրում», - գրել է Սոբյանինը։
Օրվա սկզբից Մոսկվայի մատույցներում ընդհանուր առմամբ չեզոքացվել է 60 անօդաչու թռչող սարք։


