Մոսկվան լրջորեն է վերաբերվում Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու պատրաստակամության մասին Թրամփի հայտարարություններին. Պուտին
Մոսկվան լրջորեն է վերաբերվում Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու պատրաստակամության մասին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այն բանին, որ պարոն Թրամփը, որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, հայտարարում է, որ պատրաստ է և ցանկանում է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, մենք բավականին լուրջ ենք վերաբերվում»,-նշել է նա: