Մեծ Բրիտանիան նոր արտգործնախարար ունի
Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Կիր Ստարմերը լեյբորիստական նոր կառավարությունում արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակել է Դևիդ Լեմիին:
Այս առնչությամբ Դաունինգ սթրիթից, մասնավորապես, հայտնել են. «Թագավորն ուրախ էր հաստատել Դևիդ Լեմիի թեկնածությունը արտաքին գործերի նախարարի պաշտոնում»:
Նշվում է, որ 51-ամյա Լեմին Ստարմերի թիմում է հայտնվել 2020-ին, երբ վերջինս դարձել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդը։
Նա 2020-2021 թվականներին զբաղեցրել է արդարադատության ստվերային նախարարի պաշտոնը, որից հետո ստացել է ստվերային արտաքին գործերի նախարարի պորտֆելը։