շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Մեր գործողության նպատակները պարզ են՝ թույլ չտալ Իրանին միջուկային հնարավորություններ ստանալ. Իսրայել

Մեր գործողության նպատակները պարզ են՝ թույլ չտալ Իրանին միջուկային հնարավորություններ ստանալ. Իսրայել

Իսրայելը պատրաստվում է թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ստեղծի: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դանի Դանոնը։

Մեկնաբանելով Իսրայելի գործողությունները՝ նա, մասնավորապես, նշել է. «Մեր գործողության նպատակները միանգամայն պարզ են՝ թույլ չտալ Իրանին միջուկային հնարավորություններ ստանալ, կանգնեցնել նրա բալիստիկ ծրագիրը»:

Ըստ դիվանագետի՝ Թեհրանն արտադրում է հարյուրավոր բալիստիկ հրթիռներ և ձգտում է այդ ոլորտում մրցակցել այնպիսի տերությունների հետ, ինչպիսիք են Ռուսաստանն ու ԱՄՆ-ը:

«Մենք մտադիր ենք դադարեցնել և հրթիռային ծրագրի զարգացումը, և միջուկային ռեակտորի աշխատանքը»,-ասել է Դանոնը:

 

  • Կիսվել: