ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՄԱԿ-ն առաջարկել է 10 կետից բաղկացած ծրագիր՝ Գազայում արյունահեղությունը դադարեցնելու համար

ՄԱԿ-ն առաջարկել է 10 կետից բաղկացած ծրագիր՝ Գազայում արյունահեղությունը դադարեցնելու համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսն առաջարկել է տասը կետից բաղկացած ծրագիր՝ Գազայում արյունահեղությունը դադարեցնելու համար: Այս մասին ասված էհ Գրիֆիթսի գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Փաստաթղթում, մասնավորապես, ասված է. ՛՛Քանի որ Գազայի սարսափելի կոտորածն օր օրի նոր չափերի է հասնում, աշխարհը շարունակում է շոկի մեջ հետևել, թե ինչպես են հիվանդանոցները գնդակոծվում, հազարավոր երեխաներ են մահանում, իսկ ողջ բնակչությունը զրկված է գոյատևման հիմնական միջոցներից։ Չի կարելի թույլ տալ, որ դա շարունակվի՛՛։

Նշվում է նաև, որ Գրիֆիթսը հակամարտության կողմերին և այն երկրներին, որոնք կարող են ազդել նրանց վրա, առաջարկում է տասը կետից բաղկացած գործողությունների ծրագիր:

Ըստ այդ կետերի ՝ անհրաժեշտ է հեշտացնել մարդասիրական օգնությամբ ավտոշարասյուների հոսքը, բացել այլ անցակետեր, թույլատրել վառելիքի առաքումը, չխոչընդոտել մարդասիրական օգնության բաշխմանը, ավելացնել տեղահանված անձանց համար ապաստարանների քանակը, ստեղծել ապաստարանների պաշտպանության համակարգ, կազմակերպել օգնության բաշխման համայնքային կենտրոններ, թույլատրել քաղաքացիական անձանց տեղափոխումը անվտանգ շրջաններ, ՄԱԿ-ին հատկացնել 1,2 մլրդ դոլար և ապահովել հրադադար:

 

  • Կիսվել: