Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումն անհնար է առանց հանքարդյունաբերությունից ստացվող մետաղների և այլ հանքային հումքի. ՏԿԵՆ տեղակալ
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը մասնակցել է Seaside Startup Summit 2026-ի շրջանակում կազմակերպված Mining Inovation Summit-ին։
Նախարարությունից հայտնում են՝ ողջունելով մասնակիցներին՝ նախարարի տեղակալը ընդգծել է հանքարդյունաբերության կարևոր դերը Հայաստանի տնտեսության մեջ և պատասխանատու ու նորարար հանքարդյունաբերության զարգացման անհրաժեշտությունը։
Ասատուր Վարդանյանը նշել է, որ Կառավարությունն ակտիվորեն իրականացնում է ոլորտի թվայնացմանն ուղղված բարեփոխումներ՝ կարևորելով թվային տեխնոլոգիաների կիրառումն ու տվյալահեն կառավարումը։
Նախարարի տեղակալը շեշտել է, որ նորարարական տեխնոլոգիաներն ու հանքարդյունաբերությունը սերտորեն փոխկապակցված են, քանի որ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումն անհնար է առանց հանքարդյունաբերությունից ստացվող մետաղների և այլ հանքային հումքի։
Վարդանյանը հաջողություն է մաղթել համաժողովի մասնակիցներին՝ վստահություն հայտնելով, որ քննարկումները կնպաստեն նոր համագործակցությունների և զարգացման գաղափարների ձևավորմանը։



