ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
ՑԱԽԱԼ-ը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներին

ՑԱԽԱԼ-ը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներին

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, Գազայի հատվածի մի քանի շրջաններում հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ շարժման զենքի պահեստներին:

ՑԱԽԱԼ-ի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «ՑԱԽԱԼ-ի և ՇԱԲԱԿ-ի (Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայություն) ուժերը հարվածներ են հասցրել և ոչնչացրել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքային օբյեկտներն ամբողջ Գազայի հատվածի մի քանի շրջաններում, ներառյալ զենքի պահեստները... և ստորգետնյա ենթակառուցվածքները»:

Նշենք, որ Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերին՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումից հետո, գործողություն սկսեց Գազայի հատվածում, որի զոհերի թիվը գերազանցել է 72 հազարը, տուժել է ավելի քան 170 հազար մարդ:

  • Կիսվել: