Պակիստանն ու Սաուդյան Արաբիան քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները
Պակիստանի փոխվարչապետ և արտգործնախարար Մոհամմադ Իսհակ Դարը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտգործնախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ, հայտնել է Պակիստանի Արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է Al Jazeera-ն։
Նշվում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները, այդ թվում՝ իրավիճակը Կարմիր ծովում և Եմենի ափերի մոտ գտնվող Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում։
Քննարկվել են նաև եմենյան հութիների գործողությունների հետևանքները, որոնք հուլիսի 20-ին հայտարարել էին Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին՝ խաթարելով նավթի մատակարարումները, որոնք Հորմուզի նեղուցի փակվելուց հետո վերաուղղվել էին դեպի Կարմիր ծով։
Հաղորդվում է նաև, որ նախարարները ողջունել են արաբական և իսլամական երկրների հանդիպում անցկացնելու վերաբերյալ Հորդանանի նախաձեռնությունը՝ Պաղեստինում և բռնազավթված Արևմտյան ափին ստեղծված իրավիճակը քննարկելու համար։



